Վրաստան կայցելի Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությունը

Հունվարի  20-ին Վրաստանի խորրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի հրավերով պաշտոնական այցով Վրաստան է այցելելու Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությունը:

Խորհրդարանի տարածած հայտարարության համաձայն՝ պատվիրակությունը, որը ղեկավարելու է Վենետիկի հանձաժողովի նախագահ Ջան Բուկիկոն, հանդիպումներ կունենա Վրաստանի խորհրդարանի խոսնակի, գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչների և Վրաստանի նախագահի հետ:

Այցի առաջին օրը հանձնաժողովի պատվիրակությունը կայցելի Վրաստանի խորհրդարան և կհանդիպի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի հետ: Պաշտոնական այցի շրջանակներում Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությունը կհանդիպը նաև «Վրաց հայրենասերների դաշինք»-ի և խորհրդարանակն փոքրամասնության այլ ներկայացուցիչների հետ:

Թողնել պատասխան