«Վիվամեդ» կլինիկայի տնօրեն Նինո Նադիրաձեն ասել է, որ բանտում գտնվող Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ինտենսիվ բժշկական հսկողության կարիք չունի։
Քվեմո Քարթլիի նահանգապետ Գիորգի Դոխտուրիշվիլին ծանոթացել է Թեթրիծկղարո-Բոլնիսի հանրապետական նշանակության 5 կիլոմետրանոց ճանապարհի վերականգնման աշխատանքներին:
Վերջին 2 օրվա ընթացքում՝ վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» անցակետի ռուսական կողմում տեղակայված մոբիլիզացիոն ստորաբաժանումներ է հանձնվել Ռուսաստանի 13 քաղաքացի:
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան և դե ֆակտո կառավարությունը հանդիպել են բիզնեսի ներկայացուցիչների հետ և օգնություն խնդրել զինված ուժերի համար։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, արձագանքելով Ուկրաինային աջակցող ՄԱԿ-ի բանաձևի ընդունմանը, ասել է, որ Վրաստանը կանգնած է Ուկրաինայի կողքին։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի արտահերթ նստաշրջանում 143 կողմ, 5 դեմ ձայներով կողմ են քվեարկել Ռուսաստանին Ուկրաինայի տարածքի բռնակցումը դատապարտող բանաձևին։
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2022 թվականի սեպտեմբերին, նախորդ ամսվա համեմատ, կենսապահովման նվազագույնն աճել է 50 թեթրիով։
2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանում ապրանքների արտաքին առևտրաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) կազմել է 13,6 մլրդ դոլար, ինչը 35,3 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ։
Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի խոսքով, վրացական կողմը իրավական հիմք ունի Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին Ուկրաինային հանձնելուց հրաժարվելու համար։
Վրաստանի ընդդիմադիր «Գիրչի» կուսակցությունը օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել՛, որով առաջարկվում է մինչև 70 հազար լարի եկամուտ ունեցողներին այլևս չհարկել:
Եվ վերջում՝ Արևմտյան Վրաստանում մինչև հոկտեմբերի 19-ը համեմատաբար տաք եղանակ է սպասվում. տեղ-տեղ հնարավոր է անձրև: