Թբիլիսիի Վակեի այգու շատրվանների ավազանում հոսանքահարված 13-ամյա աղջիկը կլինիկայում մահացել է:
Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Լևան Խաբեիշվիլիի կարծիքով՝ Կախա Կալաձեն պետք է կրի պատահարի պատասխանատվությունը։
«Հիմա լռությունը հանցագործություն է։ Հանցագործություն է, քանի որ տասնյակ միլիոնավոր լարի են ծախսում կոռուպցիոն ճանապարհով և միայն ավելի շատ փող աշխատելու համար թքած ունեն մեր երեխաների առողջության վրա։ Իմ երեխաներն էլ են քայլում հրապարակներով, երեխաներս էլ են խաղում, ու այսօր արդեն ոչ մի տեղ ապահով չէ», — ասել է Խաբեիշվիլին։
Ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Գիգի Ծերեթելին ընդգծել է, որ անհրաժեշտ է պատահարի համար քաղաքական պատասխանատվություն ստանձնել։
«Չեմ կարող ասել, որ դա կարող է պատահականություն լինել։ Սա ինչ-որ բանի հետևանք է, և մինչ մենք ցավակցում ենք ընտանիքին, իհարկե` ոչ ոք չպետք է մոռանա, որ դրա համար կոնկրետ պատասխանատուներ կան»,- ասել է Ծերեթելին։
Միջադեպին արձագանքել է նաև Հանրապետական կուսակցության առաջնորդ Խաթունա Սամնիձեն` գրելով. «Նա պետք է հրաժարական տա»:
Հոսանքահարված 13-ամյա աղջիկը մահացել է. իշխանությունների արձագանքը