Վերջին 2 օրվա ընթացքում՝ վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» անցակետի ռուսական կողմում տեղակայված մոբիլիզացիոն ստորաբաժանումներ է հանձնվել Ռուսաստանի 13 քաղաքացի, հայտնել է Հյուսիսային Օսիայի ռազմական կոմիսարի տեղակալ Աբրիլ Աբդուլաևը։
Նրա փոխանցմամբ, «Կազբեգի-Վերին Լարս» անցակետում հանձնվել է Ռուսաստանից հեռանալ ցանկացող 8, «Քվեմո Զարամագի» (Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայում է գտնվում) անցակետում՝ 5 հոգի։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, Վրաստանի սահմանին մարդկանց մեծ հոսքի օրերին տրվել է ավելի քան 180 ձերբակալման օրդեր։