Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան և դե ֆակտո կառավարությունը հանդիպել են բիզնեսի ներկայացուցիչների հետ և օգնություն խնդրել զինված ուժերի համար։
Մի քանի շաբաթ առաջ Բժանիան, Աբխազիայում մոբիլիզացիոն պատրաստվածությունը բարելավելու նպատակով, ներկայացրել է Աբխազիայի պաշտպանունակության նախնական գնահատականը և առաջարկությունների մշակման առաջադրանքը: Տեղեկատվության համաձայն՝ միջգերատեսչական աշխատանքային խմբում կա 14 անդամ։
Ըստ աբխազական լրատվամիջոցների, Բժանիան օգնություն է խնդրել բիզնեսից՝ առաջին բուժօգնություն և դեղամիջոցներ տրամադրելու, բուժանձնակազմի պատրաստման, բանակին ժամանակակից շարժական սարքավորումներով ապահովելու, անօդաչու թռչող սարքերի և դրանց օպերատորների պատրաստման, պաշտպանական սարքավորումների, զրահաբաճկոնների, մարտավարական ձեռնոցներ, զինվորականների ձմեռային հագուստ, մարտավարական շարժական խմբերի շարժման համար նախատեսված թեթև մեքենաներ, էլեկտրամատակարարման շարունակականությունն ապահովելու համար էլեկտրաէներգիայի գեներատորներ և այլն։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նշված միջոցառումների մի մասն իրականացնում է հենց դե ֆակտո պաշտպանության նախարարությունը: