Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, արձագանքելով Ուկրաինային աջակցող ՄԱԿ-ի բանաձևի ընդունմանը, ասել է, որ Վրաստանը կանգնած է Ուկրաինայի կողքին։
«Ահա թե ինչ տեսք ունի համաշխարհային համերաշխությունը։ Վրաստանն այս համերաշխության մի մասն է»,- նշել է Զուրաբիշվիլին։
Ի դեպ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի արտահերթ նստաշրջանում 143 կողմ, 5 դեմ ձայներով քվեարկվել է բանաձև, որը դատապարտում է ուկրաինական տարածքների միացումը Ռուսաստանին։ Բանաձևին դեմ են քվեարկել Ռուսաստանը, Բելառուսը, Հյուսիսային Կորեան, Սիրիան և Նիկարագուան։ Ձեռնպահ է քվեարկել 35 անդամ պետություն։
Բանաձևին կողմ է քվեարկել նաև Վրաստանը։