Հոկտեմբերի 13-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ, հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը:
Նշվում է, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցությանը, քննարկվել է երկկողմ օրակարգում առկա հարցերի լայն շրջանակ։
«Կարևորվեց երկու երկրների տնտեսական ոլորտը համակարգող գերատեսչությունների միջև առկա արդյունավետ փոխգործակցության շարունակականության ապահովումը», — նշված է տարածած հաղորդագրության մեջ: