Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողները ևս մեկ բողոքի ցույց են անցկացրել՝ պահանջելով փոխել ռեկտորի ընտրության կարգը։
Նրանց պահանջն է նախ լուծարել գիտխորհուրդը, որն այսօր ռեկտորին ընտրում է գաղտնի քվեարկությամբ, նաև ուսանողական հանրակացարաններ կառուցել, ուսանողների համար բնակարանային սուբսիդավորում սահմանել։ Ուսանողները նշում են, որ եթե իրենց պահանջները չկատարվեն, բողոքի ակցիաները շարունակվելու են։
Այս տարի գարնանը հիշյալ պահանջներով ձևավորված «Մայիսյան ուսանողական շարժման» ներկայացուցիչ Սաբա Կերկաձեի խոսքով, ամենայն հավանականությամբ, ռեկտորի պաշտոնում կդիտարկվի համալսարանի պրոֆեսոր, պատմաբան Ջաբա Սամուշիայի թեկնածությունը։
ԹՊՀ-ի ռեկտորի պաշտոնից Գիորգի Շարվաշիձեն հրաժարական է տվել հոկտեմբերի 7-ին։