Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով, առաջիկա մեկ տարվա ընթացքում մայրաքաղաքում կիրականացվեն մի շարք կարևոր նախագծեր, այդ թվում կավարտվեն Վակեի այգու վերականգնման աշխատանքները, կսկսվի Վերայի այգու և ֆիլհարմոնիայի հարակից տարածքի վերականգնման-վերանորոգման գործընթացը:
Ըստ քաղաքապետի, Վակեի այգում ավարտվել է վերականգնողական աշխատանքների երկրորդ փուլը, որը ենթադրում է փոքր կասկադի և կլոր շատրվանի վերականգնում։ Հաջորդ տարվա գարնանը կավարտվի աշխատանքների երրորդ փուլը, որի շրջանակներում ամբողջությամբ կվերականգնվի կենտրոնական կասկադը։
Կալաձեի խոսքով, Վերայի այգում հաջորդ տարի նախատեսվում է ամբողջական վերանորոգումն ու վերականգնումը։ Թբիլիսիի քաղաքապետի գնահատմամբ՝ սա կլինի այն մեծ նախագծերից, որի շրջանակներում «այգին կվերագտնի իր պատմությունն ու նշանակությունը»։
Խոսելով Թբիլիսիի մեծ համերգասրահի (ֆիլհարմոնիայի) շրջակայքի մասին՝ քաղաքապետը նշել է, որ այս վայրը ամորտիզացված է և ունի տարբեր տեսակի վնասներ, ինչի պատճառով քաղաքապետարանը Մելիքիշվիլիի պողոտայի վերականգնման շրջանակներում որոշել է վերանորոգել նաև նշված տարածքը։
Քաղաքային իշխանության ղեկավարը ընդգծել է, որ կփակվի ամորտիզացված գրանիտը, հիմնովին կվերանորոգվի ֆիլհարմոնիայի շենքի դիմացի շատրվանը, կվերականգնվի նաև տարիներ առաջ այս տարածքում եղած, այսպես կոչված ջրային վարագույրը։