Թբիլիսիում, King David բիզնես կենտրոնի ավտոկայանատեղիում պայթեցրել են վրացի գործարար Մառլեն Մետոնիձեի մեքենան, հայտնում է Ռուսթավի-2 հեռուստաընկերությունը։
Պայթյունը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ի ժամը 03:00-ի սահմաններում։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։
Փաստի առթիվ ՆԳՆ-ն գործ է հարուցել Վրաստանի Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածով` ուրիշի ունեցվածքի ոչնչացում։ Ուսումնասիրվում է տեսախցիկների տեսագրությունը։