Վրաստանի նավթամթերք ներմուծողների միության տվյալներով, հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանում աճել է շարժիչային յուղերի և ավիացիոն նավթամթերքի ներկրումը:
«2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին քսանյութերի ներմուծումը կազմել է 15,94 հազար տոննա, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավելի է 2,02 հազար տոննայով կամ 14,5 տոկոսով»,- նշված է միության հաղորդագրության մեջ։
Ըստ տեղեկատվության, այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին քսանյութերի ամենամեծ ծավալը ներկրվել է Թուրքիայից՝ 3,04 հազար տոննա, որը կազմում է ամբողջ ներմուծման 19,1 տոկոսը։ Հաջորդը Իրանն է` 2,89 հազար տոննա (18,1 տոկոս), Ռուսաստան՝ 1,85 հազար տոննա (11,6 տոկոս), Գերմանիա՝ 1,68 հազար տոննա (10,5 տոկոս) և այլն։
«2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ավիացիոն նավթամթերքի ներմուծումը կազմել է 94,7 հազար տոննա, ինչը 30,6 հազար տոննայով կամ 47,7 տոկոսով ավելի է 2021 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Այդ թվում, այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ավիացիոն նավթամթերքի ներմուծման 59,6 տոկոսը իրականացվել է Թուրքմենստանից, 18,8 տոկոսը՝ Թուրքիայից, 13,8 տոկոսը՝ Հունաստանից, 5,1 տոկոսը՝ Եգիպտոսից, 2,7 տոկոսը՝ Ադրբեջանից»,- նշված է միության հաղորդագրության մեջ։