Վրաստանի ազգությամբ ադրբեջանցի մի խումբ երիտասարդներ երկրում գործող ադրբեջանցի կանանց միության անդամների հետ հանդիպել են Բոլնիսիի քաղաքապետին: Միության նախագահ Լեյլա Սուլեյմանովան քաղաքապետին ծանոթացրել է «ակտիվ քաղաքացին ժողովրդավարւթյան երաշխիք» ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումներին:
Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ-ի աջակցությամբ, որի նպատակն է ադրբեջանցի ընտրողների ակտիվացումը, նրանց շրջանում ընտրական մշակույթի զարգացումը, տեղական ինքնակառավարման գործընթացում, ինչպե նաև երկրի տարածքում նրանց լիարժեք ինտեգրումը: Ծրագրի շրջանակներում, վերոնշյալ հասարակական կազմակերպությունը կիրակականցնի տեղեկատվական և ուսումնական շրջագայություններ: