Ռումինիայի նախագահի հրավերով, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր կմեկնի Բուխարեստ պաշտոնական այցով։
Նախագահի աշխատակազմի հաղորդագրության համաձայն, Վրաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 11-ին, Բուխարեստի Կոտրոչեն պալատում, որտեղ կկայանան Վրաստանի նախագահի և Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսի բանակցությունները։ Նախատեսվում է նախագահների հանդիպում ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների ուղեկցությամբ։
Հանդիպումից հետո նախագահները մամուլի ասուլիս կանցկացնեն լրատվամիջոցների համար և կպատասխանեն լրագրողների հարցերին։
Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են Նախագահի հանդիպումները Ռումինիայի բարձրագույն պաշտոնյաների` վարչապետ Նիկոլաե Չուկասի, Սենատի նախագահի և այլոց հետ։