Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը մեկնել է Ստրասբուրգ՝ մասնակցելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանին։
Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ մշտական պատվիրակության ղեկավար Իրակլի Չիքովանին, պատվիրակության անդամներ Իրակլի Կոբախիձեն, Արչիլ Թալակվաձեն, Գիվի Միկանաձեն, Լևան Իոսելիանին և Խատիա Դեկանոիձեն կմասնակցեն Խորհրդարանական վեհաժողովի նիստին, որը նախատեսված է հոկտեմբերի 10-14-ին:
Նստաշրջանի ընթացքում Վրաստանի խորհրդարանական պատվիրակության անդամները ելույթ կունենան լիագումար և հանձնաժողովների նիստերում, նախատեսված են երկկողմ հանդիպումներ եվրոպացի գործընկերների հետ։
Եվրախորհրդի անդամ երկրների խորհրդարանականները բանավեճ կծավալեն Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության կողմից իրականացվող ագրեսիվ ռազմական գործողությունների, Հայաստանի և Ադրբեջանի միջև լարված հարաբերությունների և աշխարհում ընթացող արդիական թեմաների շուրջ։