Վրաստանի նախագահի ընտրությունների և եկրքաղաքացիության հարցով Թբիլիսիի Մթածմինդա թաղամասից մեծամասնական կարգով ընտրված անկախ պատգամավոր, նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին կդիմի Սահմանադրական դատարան:
«Սրգելվում է, որ Վրաստանի քաղաքացին միաժամանակ լինի նաև այլ երկրի քաղաքացի: Պահանջում եմ վերացնել այդ հոդվածը: Թերությունն այն է, որ մենք անվտանգության երկու խորհուրդ ունենք, որոնք պետք է ենթարկվեն կառավարությանը: Նախագահը պահպանի իր օրինականությունը, որը նրան հնարավորություն է տալիս լինել մարդու իրավունքների իրական երաշխիքը: Այս ամենի համար անհրաժեշտ է, որպեսզի պահպանվի այժմ գործող նախագահի ընտրությունների կարգը»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին: