Վրացի ձյուդոիստ Տատո Գրիգալաշվիլին աշխարհի չեմպիոն է։
Երեկ Տաշքենդում կայացած աշխարհի ընթացիկ առաջնությունում նա ոսկե մեդալ է նվաճել 73 կգ քաշային կարգում։
Վրաստանի ձյուդոյի ֆեդերացիայի տվյալներով, 22-ամյա Գրիգալաշվիլին Վրաստանի անկախության պատմության մեջ աշխարհի վեցերորդ անընդմեջ չեմպիոնն է։