Վիեննայի դատարանը ստորագրել է ձյուդոյի օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, ըմբշամարտի Վրաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Պյոտր Զայզենբախերի ձերբակալման հրամանը:
Օլիմպիական խաղերի 56- ամյա չեմպիոնը մեղադրվում է երկու դեռահաս աղջիկների նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու մեջ: «Սպորտ-էքսպրես» կայքի փոխանցմամբ, գործողությունները տեղի են ունեցել պարբերաբար՝ 1990-ից 2000 թվականների ընթացքում: Զայզենբախերի հանդեպ միջազգային հետախուզություն է հայտարարված:
Զայզենբախերը օլիմպիական ոսկե մեդալներ է ստացել 1984 և 1988 թ․ օլիմպիական խաղերի ընթացքում: 2010-2012թթ․ նա եղել է ըմբշամարտի Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչը: 2012-2014թթ․ նա ղեկավարել է ըմբշամարտի Ադրբեջանի հավաքականը: