Վրաստանի պետական անվտանգության ծառայության փոխանցմամբ (ՊԱԾ)՝ Քարելիի մունիցիպալիտետի Դվանի գյուղի մերձակա օկուպացված տարածքում ՌԴ ուժերի ներկայացուցիչներն ապօրինի սահմանագծում են իրականացրել` մետաղյա սյուներ և փշալարեր տեղադրելով:
ՊԱԾ-ի տվյալներով, փաստի առնչությամբ ակտիվացել է թեժ գիծը, Եվրամիության դիտորդական առաքելությունը և Ժնևյան քննարկումների համանախագահները տեղեկացվել են անօրինական գործընթացի մասին։
«Օկուպացիոն ուժերի անօրինական գործունեության յուրաքանչյուր դեպք, այդ թվում՝ ապօրինի, այսպես կոչված սահմանագծումը Վրաստանի կենտրոնական իշխանության և մեր միջազգային գործընկերների խիստ արձագանքի առարկան է։ Խնդիրը սուր կերպով կբարձրացվի միջադեպերի կանխման և արձագանքման մեխանիզմի հանդիպման շրջանակներում, ինչպես նաև Ժնևում կայանալիք միջազգային քննարկումների ժամանակ»,- նշված է ՊԱԾ-ի տեղեկատվության մեջ։
Ըստ ՊԱԾ-ի, ապօրինի սահմանը և դրա ներսում տեղադրված ապօրինի կառույցները կանխում են ազատ տեղաշարժը, բարդացնում տեղի բնակչության առօրյան և վնասում տեղում անվտանգության միջավայրը