Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հյուրընկալել է Թուրքիայի ժանդարմիայի գլխավոր հրամանատարության պատվիրակությանը՝ գեներալ-մայոր Փերդի Քորքմազի գլխավորությամբ, հայտնում է ՆԳՆ-ը։
Տեղեկատվության համաձայն, հյուրերը հանդիպումներ են ունեցել Վրաստանի ՆԳՆ-ի կենտրոնական քրեական ոստիկանության և հատուկ հանձնարարությունների վարչության պետերի հետ։
Պատվիրակության անդամներն այցելել են նաև պարեկային ոստիկանության բաժանմունք, Թբիլիսիի ոստիկանություն, Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայություն, Հանրային անվտանգության կառավարման կենտրոն՝ «112», ՆԳՆ-ի ակադեմիա և ծանոթացել նշված կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքի առանձնահատկություններին։
Նշվում է, որ այցի շրջանակներում կայացած հանդիպումների ընթացքում կողմերը խոսել են Վրաստանի և Թուրքիայի իրավապահ մարմինների միջև արդյունավետ համագործակցության կարևորության մասին և քննարկել հետագա հարաբերությունների հեռանկարները։
Այցի նպատակը Վրաստանի ՆԳՆ-ի և Թուրքիայի ժանդարմերիայի գլխավոր հրամանատարության միջև համագործակցության խորացումն ու փորձի փոխանակումն է։