Փետրվարին հայտնի կդառնա «Ազատ դեմոկրատների» նոր առաջնորդի անունը

Ընդդիմադիր «Ազատ դմոկրատներ» կուսակցության համագումարը տեղի կունենա փետրվարի երկրորդ կեսին: Այս մասին հայտարարել է կուսակցության անդամ Շալվա  Շավգուլիձեն: Տեղեկացնում է «Netgazet.ge» լրատվականը:

Շավգուլիձեի խոսքերով, հենց այդ նիստում  կորոշվի, թե ով է լինելու կուսակցության նոր առաջնորդը:

«Դեռ վաղ է խոսել այն մասին, թե ով ունի ղեկավարի պաշտոնում ընտրվելու հնարավորություն: Առաջիկայում կառաջադրվեն  թեկնածուները, այնուհետև կքննարկենք ու կընտրենք հնարավորինս ամենաճիշտ տարբերակը: Վերջին շրջանում կուսակցությունը ներքին և արտաքին բազում դժվարությունների հետ է բախվել, այժմ պետք է ընտրել այնպիսի մի առաջնորդի, ով կհանի կուսակցությունն այս վիճակից,  խթան կհանդիսանա նրա զարգացման համար»,-նշել է Շավգուլիձեն:

Հիշեցնենք՝ 2016 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած ընտրություններից հետո, խորհրդարանի անցողիկ շեմը չհաղթահարած «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Իրակլի Ալասանիան հայտարարեց քաղաքականությունից դուրս գալու մասին: Ալասանիայից հետո կուսակցությունը լքեցին նաև Զուրաբ Աբաշիձեն, Վիկտոր Դոլիձեն, Դավիթ Օնոփրիշվիլին և Գիորգի Ցագարեիշվիլին:

 

Թողնել պատասխան