Բաթումիի դպրոցներից մեկի 12-րդ դասարանի աշակերտների միջև դպրոցի շրջակայքում ծեծկռտուք է եղել։
Նրանցից մեկը մարմնական վնասվածքներ է ստացել. կյանքին վտանգ չի սպառնում։
Կոնֆլիկտի պատճառը դեռևս հայտնի չէ։
Դեպքի առթիվ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով, որը ենթադրում է բռնություն։