Ուեբերը ողջունում է ռուս փախստականների առաջ դռները բացելու Վրաստանի քայլը

ԱՄՆ պաշտպանության նախկին փոխնախարար Էնդրյու Ուեբերի կարծիքով, չնայած այն բանին, որ Վրաստանի տարածքի մի մասը օկուպացրել է Ռուսաստանը, այդուհանդերձ, այս դժվարին ժամանակաշրջանում (ռուս-ուկրաինական պատերազմը նկատի ունի– խմբ.) Վրաստանն ամենաուժեղ ռազմավարական դիրքում է:

«Մենք հետևում ենք, թե ռուս զինվորականները որքան սարսափելի են ներկայանում Ուկրաինայի պատերազմում։ Շատերը զարմացած են իրենց թուլությունից։ Ռուսաստանում կոռուպցիա կա և անկարողություն, և ես կարծում եմ, որ դա Վրաստանին դնում է ավելի ուժեղ դիրքերում, քան երբևէ եղել է»,- ասել է Ուեբերը:

Ուեբերը ողջունել է Վրաստանի քայլը՝ դռները բացել այն ռուսաստանցիների առաջ, որոնք չեն ցանկանում մասնակցել ուկրաինական պատերազմին.

«Մենք տեսնում ենք, որ հազարավոր ռուս տղամարդիկ փորձում են խուսափել Ուկրաինայի դեմ այս խայտառակ պատերազմին մասնակցելուց։ Գալիս են Վրաստան, Ղազախստան։ Նրանք չեն ցանկանում կռվել իրենց հայրենակից ուկրաինացիների դեմ այս անիմաստ, սարսափելի պատերազմում»,- նշել է Ուեբերը։