Ռուսաստանի կազմում գտնվող Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչությունը վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» սահմանային անցակետի ռուսական կողմում լքված մեքենաները տեղափոխում է տուգանային հրապարակ:
Վրաց-ռուսական մաքսակետում այլևս մեքենաների հերթեր չկան:
Թբիլիսիի Մելիքիշվիլի պողոտայում ընթացող վերականգնման աշխատանքների կապակցությամբ հոկտեմբերի 6-ից ժամանակավորապես երթևեկությունը կփոխվի:
Վրաստանի էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ 2022 թվականի առաջին 8 ամիսներին Վրաստանում զբոսաշրջությունից ստացված եկամուտը կազմել է 1,2 մլրդ դոլար, այդպիսով այս ցուցանիշը 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ վերականգնվել է 94,6 տոկոսով։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հոկտեմբերի 6-7-ը Պրահայում կմասնակցի Եվրոպայի քաղաքական առաջնորդների գագաթնաժողովին։
Հոկտեմբերի 5-7-ը Վրաստան կայցելի ԱՄՆ պետքարտուղարի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության գծով տեղակալ Բոնի Դենիս Ջենկինսը։
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության վրաց-հայկական «Սադախլո-Բագրատաշեն» մաքսային անցակետում կանգնեցվել է Հայաստանի Հանրապետությունից եկող սառեցված ձկներով բեռնված ավտոմեքենա:
Թբիլիսիի Սաիրմե փողոցում մեկ անձ ձերբակալվել է առողջությանը վնաս հասցնելու և ապօրինի զենք-զինամթերք գնելու-պահելու մեղադրանքով։
Ժողովրդավարության հետազոտությունների ինստիտուտ (DRI) հասարակական կազմակերպությունը հրապարակել է զեկույց Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո վրացի ծայրահեղ աջ քաղաքական դերակատարների Մոսկվա կատարած այցերի մասին։
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան հանդիպել է Ուկրաինայում Ռուսաստանի կողմից կռվող աբխազների հետ:
Վրաստանի ներմուծողների միության նախագահ Իվա Ճկղոնիայի խոսքով, Ռուսաստանից Վրաստանի տնտեսական կախվածությունը սահմանափակելու փոխարեն ավելի շատ տնտեսական կապեր են ստեղծվել: