Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանի Մարտվիլի մունիցիպալիտետի սակրեբուլոյի անդամ, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» (ՄԱՇ) շրջանային գրասենյակի նախագահ Զաալ Գորոզիային ոստիկանությունը ձերբակալել է ընտանեկան բռնության մեղադրանքով։
Կուսակցության ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանել միջադեպը։ Մարտվիլիի սակրեբուլոյի ՄԱՇ խմբակցության նախագահ Վլադիմիր Դանելիան հայտնել է, որ իր թիմակցի ձերբակալության մասին տեղեկացել է լրատվամիջոցներից, «այլ բան չի կարող ասել»։
Վրաստանի ներքին գործերին նախարարության մամուլի ծառայությունը հաստատել է, որ Մարտվիլիում ձերբակալվածի նկատմամբ հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով, որը վերաբերում է ընտանեկան բռնությանը։