Վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» մաքսակետում այլևս մեքենաների հերթեր չկան:
Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 5-ին, «Ալիք մեդիայի» փոխանցմամբ, հայտնել է Ռուսաստանի կազմի մեջ մտնող Հյուսիսային Օսիայի մաքսային բաժնի մամուլի ծառայությունը:
Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրի համաձայն՝ սեպտեմբերի 21-ին Ռուսաստանում սկսվել է մասնակի ռազմական զորհավաք։ Զորահավաքի հայտարարությունից հետո Ռուսաստանի հազարավոր քաղաքացիներ շտապել են սահմաններ՝ երկիրը լքելու ցանկությամբ. անցած շաբաթվա ընթացքում ռուս-վրացական սահմանին մեծ հերթեր էին գոյացել։
Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տեղեկատվության համաձայն՝ սեպտեմբերի 17-29-ը ՌԴ մոտ 100 հազար քաղաքացի է մուտք գործել Վրաստան, նույն ժամանակահատվածում ավելի քան 77 հազար ռուսաստանցի լքել է Վրաստանը։