Լարսում լքված մեքենաները տեղափոխում են տուգանային հրապարակ

Լուսանկարը՝ REUTERS-ի

Ռուսաստանի կազմում գտնվող Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության անվտանգության պետական ​​տեսչությունը վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» սահմանային անցակետի ռուսական կողմում լքված մեքենաները տեղափոխում է տուգանային հրապարակ, հայտնում է «Մեդուզա» հրատարակությունը:

Իրավապահները խոստանում են մեքենաները վերադարձնել տերերին միայն այն դեպքում, եթե նրանք ներկայացնեն փոխադրամիջոցի անձնագիրը։

«Mash Gor» Telegram ալիքի փոխանցմամբ՝ 80 մեքենա արդեն տեղափոխվել է տուգանային հրապարակ։

Նշենք, որ մինչ այդ ՌԴ Պետխորհրդի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հանդես էր եկել ՌԴ սահմանի մոտ քաղաքացիների կողմից լքված մեքենաները մոբիլիզացվածների (զորահավաքին մասնակցողների) ընտանիքներին հանձնելու նախաձեռնությամբ։