Ուղևորափոխադրումների ռեկորդ Թբիլիսիում

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով՝ երկուշաբթի օրը Թբիլիսիի մետրոյով և ավտոբուսով ռեկորդային թվով ուղևորներ են փոխադրվել։ Նրա խոսքով, հոկտեմբերի 3-ին երկու տրանսպորտային միջոցներով երթևեկել է 1,035 մլն ուղևոր։

«Սա իսկապես ռեկորդային թիվ է ինչպես մետրոյի, այնպես էլ ավտոբուսի համար: Հոկտեմբերի 3-ին մետրոյից օգտվել է 502 հազար 508, ավտոբուսից՝ 532 հազար 076 ուղևոր»,- ասել է Կալաձեն։

Քաղաքապետը նշել է, որ մետրոյի՝ «Ախմետելի թատրոնի» և «Վարկեթելիի» կայարանների տարածքում կտեղադրվեն նոր մուտքի արգելքներ (խմբ. պտտվող արգելապատնեշ)։

Նրա խոսքով, նոր մուտքի արգելքները թույլ կտան մետրոյի նշված կայարաններով անցնել 30 տոկոսով ավելի ուղևորների։ Սա կարճաժամկետ լուծում կլինի նշված մետրոյի կայարանների մուտքերում և ելքերում մարդկանց մեծ հոսքի բաշխման համար:

Կալաձեի խոսքերով, նոր մուտքի արգելքները կլուծեն մետրոյի կայարանների նախասրահներում մարդկանց հերթերի խնդիրը:

Ըստ Կալաձեի, նախագծի իրականացումը կտևի 5-6 ամիս: Այն նպատակ ունի նաև բարելավել մետրոյի շուրջ 11 կայարանների վերգետնյա ենթակառուցվածքը և հաշմանդամություն ունեցող անձանց համար ընտրված մետրոյի կայանների ամբողջական մեքենայացում-սարքավորումը:

Քաղաքային իշխանության ղեկավարի խոսքով, նշված նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 25 մլն դոլար։