Վրաստանի ներմուծողների միության նախագահ Իվա Ճկղոնիայի խոսքով, Ռուսաստանից Վրաստանի տնտեսական կախվածությունը սահմանափակելու փոխարեն ավելի շատ տնտեսական կապեր են ստեղծվել:
Ճկղոնիան նշել է, որ պետք էր ամեն ինչ անել այլընտրանքային շուկաներ գտնելու և Ռուսաստանից ապրանքների մուտքը հնարավորինս սահմանափակելու համար։
«Այն, որ Ռուսաստանից մեր կախվածությունը շատ մեծ է, ևս մեկ անգամ ապացուցում է, որ վերջին 10 տարիներին մենք սխալ ուղղությամբ ենք գնում։
Ռուսական արտադրանքը որակյալ է և ավելի էժան՝ համեմատած այլ երկրների հետ, լոգիստիկ առումով նույնպես բավականին հարմար է. այսօր շուկան փոխելը բավականին դժվար կլինի և տարիներ կպահանջվի»,- ասել է Ճկղոնիան։