Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCDC ) տվյալներով՝ սեպտեմբերին կորոնավիրուս է ախտորոշվել 35 հազար 719 մարդու մոտ. սա նշանակում է, որ միջին հաշվով ամեն օր 1 190 մարդ վարակվել է կորոնավիրուսով։
Ըստ նույն կենտրոնի տվյալների` վերջին մեկ ամսում մահացել է 20 պացիենտ:
2022 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Վրաստանում գրանցվել է, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակման 1 մլն 792 հազար 109 դեպք, որից ավելի քան 16 հազար 900-ը մահացել են։