Վրաստանում մինչև հոկտեմբերի 10-ը սպասվում է անձրևային եղանակ, հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:
Ըստ տվյալների` օդի ջերմաստիճանը հարթավայրերում և բարձրադիր գոտիներում ցերեկը կլինի +21, +26 աստիճանի սահմաններում։ Միայն հոկտեմբերի 5-ին արևելյան Վրաստանի հարթավայրում տաքանալու է մինչև +27, +32 աստիճան։
Գործակալության փոխանցմամբ, ընթացիկ շաբաթվա երեկոյան ժամերին և գիշերը Թբիլիսիում հնարավոր է կարճատև անձրև։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-ի ցերեկը սպասվում է +29, +31, 6-7-ին` +25, +27 աստիճան, 8-9-ին կդիտվի ամպամած, անձրևոտ և համեմատաբար ցուրտ եղանակ: