Թբիլիսիի քաղաքապետարանը «Սպորտը ավագ սերնդի համար» ծրագրի շրջանակներում ֆինանսավորում է 60 տարեկանից բարձր անձանց համար նախատեսված լողավազանների և ֆիթնես սրահների ծառայությունները։
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարած ծրագիրը պիլոտային է և կիրականացվի երկու քաղաքային մարզական կենտրոններում մինչև 2023 թվականի հունվարի 1-ը. գրանցումը սկսվել է սեպտեմբերի 19-ից և ծառայությունից կարելի է օգտվել այսօրվանից։
Քաղաքապետարանի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ծրագրում ընդհանուր առմամբ գրանցված է 200 քաղաքացի։