Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, ազարտային խաղերի գործունեությամբ զբաղվող ձեռնարկությունների շրջանառությունն աճում է ռեկորդային մակարդակով:
Տվյալների համաձայն,2021 թվականին ազարտային խաղերի բիզնեսի շրջանառությունը կազմել է 47,938 մլրդ լարի, ինչը 15,847 մլրդ լարիով ավելի է 2020 թվականի տվյալներից, իսկ 22,078 մլրդ լարիով ավելի, քան 2019 թվականի ցուցանիշը:
Ընդհանուր առմամբ, ազարտային խաղերի բիզնեսի մասնաբաժինը բիզնես ոլորտի ընդհանուր շրջանառության մեջ նախորդ տարի աճել է մինչև 32 տոկոս:
Տվյալներից ենթադրվում է, որ Վրաստանում ազարտյաին խաղերը շարունակում են մնալ ամենաեկամտաբեր բիզնեսներից մեկը, որի շրջանառությունը տարեցտարի աճում է ռեկորդային մակարդակով։
Geostat-ի փոխանցմամբ, 2021 թվականին ազարտային խաղերի ոլորտում աշխատել է ընդհանուր առմամբ 9 868 մարդ, միջին աշխատավարձը կազմել է 1 881 լարի։