2017 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 9-ը Վրաստանում գրանցված է Ռուսաստանի Դաշնության 18 հազար 864 քաղաքացու անշարժ գույք։
Այս տարի՝ 2022 թվականի փետրվարի 24-ից մինչև սեպտեմբերի 9-ը Վրաստանում անշարժ գույք է գնել Ռուսաստանի 3 հազար 319 քաղաքացի, նրանցից 969-ը գրանցված է Թբիլիսիում։
Ըստ անշարժ գույքի իրավունքների ռեգիստրի տվյալների՝ նշված ժամանակահատվածում Ռուսաստանի 2 հազար 407 քաղաքացու սեփականության իրավունք է գրանցվել 2 հազար 594 բնակելի բնակարան համար։
Գործակալության տարածած տեղեկատվության մեջ նշվում է, որ անցած տարիների տվյալներով՝ 2021 թվականին ՌԴ քաղաքացիները Վրաստանում գրանցել են 3 հազար 496 անշարժ գույք, 2020 թվականին՝ 2 հազար 184, 2019 թվականին՝ 4 հազար 175, 2018 թվականին՝ 2 հազար 503, իսկ 2017 թվականին՝ 2 հազար 735: