«Իվանիշվիլին ինձ ազատ է արձակել միջազգային ճնշումների պատճառով»,- նման հայտարարություն է արել Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան:
«Միացյալ ազգային շարժման» նախկին անդամի խոսքերով՝ ընտրություններից հետո միջազգային հանրությունը Վրաստանի կառավարությանը 3 հիմնական պահանջ է ներկայացրել, այդ թվում քաղբանտարկյալների ազատ արձակումը: Ուգուլավայի խոսքերով՝ դատարանը որորշումներ չի կայացնում` առանց կառավարության, դատախազության կամ Իվանիշվիլիի կարծիքը հարցնելու:
«Ինձ ձերբակալել էր Իվանիշվիլին, և իհարկե այս դատարանը չի կարող որոշում կայացնել, մինչև չհարցնի կառավարության, Իվանիշվիլիի կամ դատախազության կարծիքը: Իվանիշվիլին ինձ ազատ է արձակել, քանի որ միջազգային հանրության կողմից ճնշում է եղել: Նրանք ընտրություններից հետո Վրաստանի կառավարությունից պահանջել են դադարեցնել «Ռուսթավի 2»-ի դեմ արշավը, բացառել երկրում նոր քաղաքական ճնշումները, և աստիճանաբար ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին»,- հայտարարել է Ուգուլավան: