Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեի հետ, հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը։
Հանդիպմանը կարևորվել է երկու երկրների համապատասխան նախարարությունների միջև սերտ կապերի պահպանումը, ինչպես նաև Հայաստան-Վրաստան ենթակառուցվածքային ցանցի շարունակական ընդլայնումը։
Տեղեկության համաձայն, կողմերը քննարկել են նաև Հայաստանի և Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության զարգացման հնարավորությունները։
Վրաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։