Վրաստանի ցորենի և ալյուր արտադրողների ասոցիացիայի գործադիր տնօրեն Լևան Սիլագավայի խոսքով՝ մեկ պարկ ալյուրի գինը նվազել է 13 լարիով։
Ասոցիացիայի գործադիր տնօրենն ասել է, որ գների նվազումը պայմանավորված է երկու գործոնով՝ ուկրաինական միջանցքով և Ռուսաստանում ցորենի առատ բերքով։
«Համաշխարհային շուկաներում ցորենի գինը նվազել է: Ցորենի գինը 2-3 ամիս առաջ իր գագաթնակետին էր՝ 400 դոլարի սահմաններում, իսկ այսօր ներկրվող ցորենի գինը 320 դոլարի սահմաններում է։ Նաև պիկի ժամանակ 1 պարկ առաջին որակի ալյուրի գինը 85 լարի էր, այսօր՝ 72 լարիի սահմաններում է։ Ինչպես գիտեք, մեր ընկեր հաց արտադրողները հացի որոշ տեսակների գինը 10 թեթրիով իջեցրել են»,- ասել է Սիլագավան։
Ըստ նրա, նոյեմբերին կավարտվի, այսպես կոչված, ցորենի միջանցքի առաջին հատվածը, ինչը կարող է որոշակի ռիսկեր ստեղծել գների կայունության համար։
Սիլագավան նաև հավելել է. «Կրկին շահագործման է հանձնվել աշխատանքները դադարեցրած ալրաղացների մի որոշակի հատված»: