Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարարի աշխատակազմը հանրային ծառայության բյուրոյի հետ համատեղ հայտարարում է ստաժավորման ծրագիր «Վրացերեն լեզվի ուսուցման կրթական ծրագրի» («1+4») ուսանողների համար։
Ստաժավորման ծրագրի նպատակն է Վրաստանում բնակվող էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներին ծանոթացնել հանրային ծառայության գործունեության առանձնահատկություններին, զարգացնել նրանց մասնագիտական հմտությունները և նպաստել նրանց ներգրավվածությանը և քաղաքացիական ինտեգրմանը:
Ստաժավորում անցնելու համար էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները հնարավորություն կունենան մասնակցել մրցույթի, հատուկ ստեղծված հանձնաժողովը կընտրի ուսանողներին ըստ սահմանված գնահատման չափանիշների։ Ընտրված ուսանողները 1-ից 6 ամիս ստաժավորում կանցնեն պետական գերատեսչություններում, տեղական ինքնակառավարման մարմիններում և հանրային իրավունքի իրավաբանական մարմիններում:
Ստաժավորման ծրագրին մասնակցող պետական գերատեսչությունների ցանկը կարելի է տեսնել այստեղ։
Ստաժավորման ծրագրին մասնակցել ցանկացողները կարող են լրացնել հայտադիմումը մինչև հոկտեմբերի 17-ը՝ անցնելով հետևյալ հղումով։