Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նախարար (ՆԳՆ) Վախթանգ Գոմելաուրիի հետ։
Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են այսօր երկրի առջև ծառացած մարտահրավերները։
«Նախագահը ողջունել է ՆԳՆ-ի կողմից Ռուսաստանից Վրաստան քաղաքացիների մուտքի վերաբերյալ տեղեկատվության տարածումը։
Հանդիպման ընթացքում նախագահը ամբողջական տեղեկատվություն է ստացել խնդրի մասին` ընդգծելով, որ հանրության համար ևս կարևոր է այդ մասին համապարփակ տեղեկատվություն ստանալը։ Իշխանությունները, սակայն, պետք է կիրառեն բոլոր մեխանիզմները, որպեսզի հասարակության մեջ այլևս չլինեն հարցադրումներ, և զգացվի, որ ռիսկերը հաշվի են առնվում և բոլորը լծակներն օգտագործվում են»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ երեկ ՆԳՆ-ը վիճակագրություն է հրապարակել վրաց-ռուսական սահմանին Ռուսաստանից Վրաստան մուտք գործող անձանց թվի վերաբերյալ։
ՌԴ քաղաքացիների մուտքը Վրաստան ավելացել է, ելքը՝ նվազել. ՆԳՆ