«Գազպրոմի հետ պայմանավորվածությունը բխում է Ռուսաստանի շահերից»,-նման հայտարարություն է արել խորհրդարանական փոքրամասնության անդամ Սերգո Ռատիանին:
Նրա խոսքերով, Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեին փոքրամասնությունը խորհրդարան է հրավիրել, որպեսզի բացատրի «Գազպրոմի» հետ պայմանավորվածության մանրամասները: Ռատիանիի խոսքերով, այդ համաձայնությունը հակասում է Վրաստանի ազգային շահերին:
«Հանրությունը գիտի, որ համաձայնություն է տեղի ունեցել «Գազպրոմի» հետ: Ինչպես երևում է, ռուսական կողմը հասել է իր նպատակին, քանի որ այս պայմանավորվածությունը բարենպաստ է Ռուսաստանի համար: Այս պայմանավորվածությունը հակասում է ազգային շահերին: Սա խնդրահարույց է, ինչպես էներգետիկ անվտանգության, այնպես էլ տնտեսական առումով: Այդ իսկ պատճառով, խորհրդարանական փոքրամասնությունը Կալաձեին հրավիրում է խորհրդարան, որպեսզի բացատրի պայմանավորվածության մանրամասները: Հանրությունը պետք է իմանա, թե ինչ է կատարվում»,- հայտարարել է Սերգո Ռատիանին:
Հայաստան գազի տարհանման դիմաց, վրացական կողմը «Գազպրոմից» ստանում էր արտահանվող գազի ընդհանուր ծավալների 10 տոկոսը: Օրեր առաջ հայտնի դարձավ, որ վրացական կողմը համաձայնել է «Գազպրոմի» պահանջներին: