Թբիլիսիի քաղաքապետարանի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 27-ի ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 3-ի ժամը 23:00-ն Օրբելիանի հրապարակում տրանսպորտային միջոցների տեղաշարժը մասնակիորեն կսահմանափակվի։
Սահմանափակման պատճառը «Թբիլիսոբա 2022»-ի շրջանակներում նախատեսված միջոցառումներն են։
«Սահմանափակումը կգործի Գիորգի Աթոնելի փողոցից մինչև Վախթանգ Օրբելիանիի նրբանցք N13», — հայտնում է Թբիլիսիի քաղաքապետարանը։
Հիշեցնենք, որ այս տարի «Թբիլիսոբա 2022»-ը կանցկացվի հոկտեմբերի 1-2-ին։ Երկօրյա միջոցառման համար քաղաքապետարանը նախատեսում է ծախսել ավելի քան 3 մլն լարի։