Վրաց-ռուսական Վերին Լարսի մաքսակետը մեկ շաբաթվա ընթացքում երկու ուղղություններով (Վրաստան-Ռուսաստան) հատել են ավելի քան 37 հազար ավտոմեքենա և ավելի քան 115 հազար մարդ։
Ռուսական TASS պարբերականի փոխանցմամբ՝ այս տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի Դաշնության մաս կազմող Հյուսիսային Օսիայի փոխվարչապետ Իրբեկ Տոմաևը։
Տոմաևը նշել է, որ այս ցուցանիշը 23,3 տոկոսով բարձր է նախորդ հաշվետու շաբաթվա ցուցանիշից։
«Երկրում իրականացվող մասնակի մոբիլիզացիայի հետ կապված՝ վերջին մի քանի օրերին զգալիորեն ավելացել է Վրաստանի ուղղությամբ ուղևորահոսքը»,- ասել է Տոմաևը։
Ըստ Տոմաևի, այսօր Վերին Լարսի մոտ 3 500 մեքենա է սպասվում:
Ի դեպ, Վրաստանի եկամուտների ծառայությունից հայտնել էին, որ Վրաստանում գտնվող բոլոր մաքսակետերն անցել են աշխատանքային հատուկ ռեժիմի: