Թբիլիսիում բնական գազի արտահոսքի հետևանքով 33-ամյա տղամարդ է մահացել: Դեպքը տեղի է ունեցել Իսանիի շրջանի բնակելի շենքերից մեկում:
«Kvira.ge»-ի փոխանցմամբ՝ բնակարանում 5 մարդ է գտնվել, նրանցից 4-ը անգիտակից վիճակում են եղել: Վերջիններիս Թբիլիսիի շտապ օգնության աշխատակիցները օգնություն են ցուցաբերել, հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն չի ծագել:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ հետաքննությունն ընթանում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի հատկանիշներով (Անվտանգության կանոնների խախտում):