ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Կինզինգերը հայտարարել է, որ Վրաստանը խելամիտ կլինի, եթե փակի Ռուսաստանի հետ սահմանը և գոնե կարճաժամկետ հեռանկարում արգելի ռուս զբոսաշրջիկների մուտքը:
«Զորահավաքային տարիքի տղամարդկանց ներհոսքը դեպի այս փոքրիկ, բայց կարևոր դաշնակից երկիր` շատ վտանգավոր է»,- ասել է Կինզինգերը:
Ի դեպ, Ռուսաստանի քաղաքացիները սկսել են լքել երկիրն անմիջապես այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 21-ին զորահավաք հայտարարեց։
Վրաստանում ստորագրահավաք է սկսվել՝ ռուսաստանցիների մուտքը Վրաստան արգելելու պահանջով