Քութայիսի-Սամտրեդիա ճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է երկու, վիրավորվել՝ ևս երկու մարդ։
«Ռուսթավի 2» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ բախվել են բեռնատարն ու թեթև մարդատարը։
Մահացածներից մեկը հոգևորական է, մյուսը՝ 8-ամյա երեխա։ Մեքենայում գտնվող ևս մեկ դեռահաս և բեռնատարի վարորդը տեղափոխվել են հիվանդանոց։