Google Maps-ի տվյալներով, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Թբիլիսիի ժամանակով ժամը 11:45-ին, վրաց-ռուսական Վերին Լարսի անցակետից Հյուսիսային Օսիայի Չմի գյուղը 13 կիլոմետրանոց խցանում է եղել։
Ընդգծենք, որ Ռուսաստանում սեպտեմբերի 21-ին հայտարարված մասնակի զորահավաքի հայտարարությունից հետո քաղաքացիները լքում են երկիրը։
Օս լրագրող Ալիկ Փուհաթը համացանցում տեղեկություն է տարածել, որի համաձայն, Հյուսիսային Օսիայում Ռուսաստանից Վրաստան եկող մեքենաները մի քանի կիլոմետրանոց խցանումներ են ստեղծել: Նրա խոսքով՝ խցանումը սկսվում է Ռուսաստանի Վլադիկավկազ քաղաքից։
Նշենք, որ Վլադիկավկազից Վերին Լարսի անցակետը մոտ 32 կիլոմետր է։