Քեդայի մունիցիպալիտետի Մախունցեթի գյուղի մոտ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զբոսաշրջիկներ են զոհվել, հայտնում է InterPressNews-ը:
Տեղեկատվության համաձայն, իրար են բախվել միկրոավտոբուսն ու զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը։
Դեպքի հետևանքով երկու մարդ մահացել է, երկուսն էլ օտարերկրյացիներ են։ Չորս մարդ տուժել է, շտապ բուժօգնության բրիգադով նրանք տեղափոխվել են Բաթումիի կլինիկաներ. նախնական տեղեկություններով, հոսպիտալացված քաղաքացիներն ունեն մակերեսային վնասվածքներ։
Տեղում աշխատում են իրավապահները։