Թբիլիսիի Վարկեթիլի թաղամասում շունը հոշոտել է տիրոջն ու երկու հարևաններին։
Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ սեպտեմբերի 22-ին։
Ըստ ականատեսների, նույնիսկ դեպքի վայր եկած պարեկային ոստիկանության աշխատակիցները չեն կարողացել կանգնեցնել շանը և ստիպված են եղել սպանել կենդանուն։
Երեք տուժածները էլ տեղափոխվել են Բոկերիայի անվան կլինիկա։ Նրանց առողջական վիճակի մասին տեղեկություն դեռևս չի հաղորդվում։