Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և նրա տիկնոջ՝ Ջիլ Բայդենի անունից համաշխարհային առաջնորդների պատվին կազմակերպված ընդունելությանը։
Ղարիբաշվիլին Twitter-յան իր միկրոբլոգում շնորհակալություն է հայտնել Ջո Բայդենին և նրա կնոջը` Վրաստանին ԱՄՆ-ի ջերմ ընդունելության և ամուր աջակցության համար։
«Պատիվ ունեցա մասնակցելու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և նրա կնոջ՝ Ջիլ Բայդենի անունից համաշխարհային առաջնորդների պատվին կազմակերպված ընդունելությանը, որտեղ առաջնորդները հավաքվում և կարծիքներ են փոխանակում գլոբալ մարտահրավերների վերաբերյալ։ Ես շնորհակալ եմ ԱՄՆ-ի ջերմ ընդունելության և հաստատակամ աջակցության համար»,- գրել է վարչապետը։