Ռուսաստանում երեկ հայտարարված մասնակի զորահավաքից հետո երկրում բողոքի զանգվածային ցույցեր են ծավալվել. քաղաքացիները փորձում են լքել երկիրը, հայտնում է BPN-ը։
Փաստաբան Լևան Ալափիշվիլին նշել է, որ կարգավիճակի փոփոխության և տարբեր ընթացակարգերի թույլատրման խնդրանքով օտար երկրների քաղաքացիները կարող են երկարացնել Վրաստանում գտնվելու ժամանակը։
Ըստ նրա, այլ երկրի քաղաքացին իրավունք ունի Վրաստանում մնալու 360 օր, ընթացակարգերը փոփոխելու դեպքում՝ կարող է երկարացվել առնվազն ևս մեկ 360 օր։
Փաստաբանի խոսքով, դա ենթադրում է քաղաքացիության, կյանքի կամ բնակության իրավունքի, երկքաղաքացիության և այլ ընթացակարգերի թույլտվության խնդրանք։
«Կառավարությունը կարող է որոշում կայացնել տարբեր երկրների քաղաքացիներին տուգանել և վտարել երկրից, եթե նրանք գտնվել են երկրում թույլատրված ժամկետից ավելի։
Ընդգծենք, որ դա այն դեպքում, երբ օտարերկրյա քաղաքացին 360 օր մնում է նույն կարգավիճակով և ձեռք չի բերում 100 հազար լարիից ավելի գույք, չի փոխում իր կարգավիճակը, չի պահանջում կացության իրավունք և այլն։ Սա միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքն է, որից հետո լրացուցիչ մեխանիզմներ ու ծառայություններ են ակտիվանում»,- ասել է փաստաբանը։