2022 թվականի հունվարի 1-ից առայսօր 10 մարդ մահացել է CO գազով թունավորման հետևանքով, հայտնել է «Թբիլիսի էներջի» գազաբաշխիչ ընկերության տեխնիկական տնօրենի տեղակալ Գիորգի Լեփսվերիձեն։
Լեփսվերիձեն քաղաքացիներին հորդորել է բնակարան վարձակալելուց կամ գրավ դնելուց առաջ կապ հաստատել «Թբիլիսի Էներջի»-ի հետ, իսկ ընկերության աշխատակիցներն լիովին անվճար կստուգեն բնակարանը։
«Այս տարի թունավորված և մահացած բաժանորդների 90 տոկոսը բնակվել է վարձակալած և գրավադրված բնակարաններում», — հայտարարել է Լեփսվերիձեն։